Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ի աջ պաշտպան Սերխիո Ռամոսը տեղափոխվել է պաշտպանության կենտրոն: Դրանից հետո Ալվարո Արբելոան սկսեց խաղալ աջ եզրում, սակայն որոշ դեպքերում նա չի հասցնում կանխել հակառակորդի գրոհները: Մադրիդյան ակումբը որոշում է կայացրել գնել «Տոտենհեմ»-ի պաշտպան Կայլ Ուոլկերի տրանսֆերը:
Ժոզե Մոուրինյոն ցանկանում է գնել հենց նրա տրանսֆերը, քանզի վստահ է, որ պաշտպանը դեռ երկար տարիներ հաջող հանդես կգա: Անձամբ ֆուտբոլիստը ցանկություն հայտնել է տեղափոխվելու «արքայական ակումբ», իսկ Ֆլորենտինո Պերեսը արդեն իսկ տվել է իր համաձայնությունը` 20 մլն առաջարկելով «Տոտենհեմ»-ին:
Ամենայն հավանականությամբ, լոնդոնյան ակումբը չի համաձայնի առաջարկված գումարին, այդ պատճառով «Ռեալ»-ի ղեկավարները պատրաստ են ևս 10 մլն եվրո ավելացնել նախնական գումարին:







































