Կանադայի Ալբերտ շրջանում Կալգարի-Ռեդ Դիր երկաթուղային միջուղում տեղի է ունեցել խոշոր վթար: Բեռնատար գնացքի երեք վագոն դուրս է եկել ռելսերից և բախվել հանդիպակաց ուղու վագոններին: Վթարի հետևանքով ռելսերից դուրս է եկել 10 վագոն, այդ թվում` գլիկոլ պարունակող մի քանի ցիստեռն:
Տրանսպորտային հարցերով անվտանգության կանադական խորհրդի ներկայացուցիչ Ջոն Կոտրեն հաղորդել է, որ այդ քիմիական նյութը մարդու առողջության համար վնասակար չէ:
ITAR-TASS-ի փոխանցմամբ` վագոնային աշխատակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել: Փորձագետները պարզում են վթարի պատճառները:











































