Իսպանական El Mundo պարբերականը վերջապես վերջակետ դրեց այն բոլոր լուրերին, թե իբր «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից:
Հանդեսի պնդմամբ` մասնագետը ոչ միայն ակումբում կմնա մինչև պայմանագրի ավարտը (2014 թ.), այլև ցանկություն է հայտնել այն երկարաձգել ևս մի քանի տարով:
Օրեր առաջ Մոուրինյոյի ներկայացուցիչը ակումբի տնօրեն Խոսե Անխել Սանչեսի հետ քննարկել է նոր պայմանագրի կետերը:
Բացի դրանից` ակումբը նոր պայմանագրեր կկքնի Մոուրինյոյի օգնականներ Ռուի Ֆարիայի, Այտոր Կարանկայի և Ժոզե Մորայեշի հետ:






































