Ֆրանսիայի մայրաքաղաքում և շրջաններում սկսվել են Հինգերորդ հանրապետության պատմության ընթացքում տասներորդ նախագահական ընտրությունները: Ցամաքային Ֆրանսիան սկսել է քվեարկել ծովային շրջանների քվեարկությունից հետո, որոնք քվեարկությունը ավարտել են շաբաթ:
Ֆրանսիայի գլխավոր պաշտոնի համար պայքարում են տասը թեկնածուներ: Համաձայն վիճակագրության` նրանցից ոչ մեկին այսօր չի հաջողվի ստանալ ձայների 50%-ից ավելին:
Բոլոր թեկնածուներից ամենամեծ հնարավորություններ ունեն ներկայիս նախագահ Նիկոլա Սարկոզին և սոցիալիստ Ֆրանսուա Հոլանդը: Հավանական երկրորդ փուլում Հոլանդի հնարավորություններն ավելի մեծ են:
Մասնագետները նշում են, որ իրականում Հոլանդի և Սարկոզիի ծրագրերը շատ չեն տարբերվում: Սոցիալիստը, ինչպեսև նախագահը, մտադիր է պայքարել բյուջեի պակասուրդի դեմ: Երկու թեկնածուների ծրագրերում էլ պետական պարտքը 2015 թ. պետք է կազմի ՀՆԱ-ի 80.2%-ը: Հոլանդը իրեն անվանել է «տնտեսական աճի» նախագահ, իսկ Սարկոզին` «խիստ տնտեսության»:
Առաջին փուլի արդյունքները կհայտարարվեն ապրիլի 23-ին:







































