Լիբիայի արխիվներից հայտնաբերված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ բրիտանական հետախուզության գործակալները Մուամար Քադաֆիի գաղտնի գործակալությանը տեղեկություններ են հաղորդել Քադաֆիի հակառակորդների մասին, ովքեր փախել էին Մեծ Բրիտանիա:
Ինչպես հաղորդում է Press TV-ն, The Mail on Sunday-ի կողմից ձեռք բերված փաստաթղթերը ցույց են տալիս, որ բրիտանական MI5 հետախուզական գործակալության գործակալները միասնական գործողություններ են իրականացրել Բրիտանիայում գտնվող Քադաֆիի լրտեսների հետ:
Ըստ փաստաթղթերի՝ բրիտանացի գործակալները Քադաֆիի լրտեսներին տրամադրել են բջջային հեռախոսների համարներ, շքեղ տուն՝ Լոնդոնում, և հետախուզական տվյալներ:
Մեծ Բրիտանիայի պատգամավոր Դևիդ Դևիսն ասում է, որ այն, ինչ բացահայտվել է այդ փաստաթղթերի միջոցով, ապացույցն է այն բանի, որ խախտվել են բրիտանական ավանդույթներն ու պարտականությունները:











































