Ավելի քան 44 միլիոն ֆրանսիացի ընտրողներ այսօր պետք է գնան ընտրատարածքներ՝ քվեարկելու նախագահական ընտրությունների առաջին փուլում, որը կարող է վերջ դնել գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի իշխանությանը:
The Times of India-ի հաղորդմամբ՝ չնայած ընտրությունների վերջնական արդյունքը կանխատեսել հնարավոր չէ, բայց բոլոր հարցումների համաձայն՝ առաջատար է Սարկոզիի սոցիալիստ մրցակից Ֆրանսուա Հոլանդը:
Ընտրությունները սկսվել են երեկ՝ երկրի անդրծովյան տիրույթներում, և շարունակվելու են այսօր՝ Ֆրանսիայի 85000 ընտրատարածքներում:








































