Սիրիացի ապստամբները և ընդդիմադիրները ողջունել են ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդի` Սիրիա 300 ռազմական դիտորդներ ուղարկելու որոշումը:
Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչ գնդապետ Քասեմ Սաաեդդինը AFP գործակալությանը Skype-ի միջոցով Հոմս քաղաքքից հայտնել է, որ իրենք ողջունում են նոր դիտորդներ ուղարկելու մասին որոշումը: Նա նաև հավաստիացրել է, որ ապստամբները շարունակում են վարչակարգի կողմից կրակի դադարեցման կողմնակիցը մնալ:
Սիրիական ազգային ընդդիմադիր խորհրդի ներկայացուցիչ Ջորջ Սաբրան, ով գործում է արտերկրում, հավաստիացրել է, որ ՄԱԿ ԱԽ-ի որոշումը համապատասխանում է սիրիացի ժողովրդի պահանջներին:
Նրա խոսքերով՝ «սա ամեն օր ցույցեր անցկացնող սիրիացի ժողովրդի և հեղափոխականների պահանջներից մեկն է»:









































