Sunday, 14 06 2026
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան

Anonymous-ն արգելափակել է «Ֆորմուլա 1»-ի կայքը` սատարելով Բահրեյնի ցուցարարներին

Anonymous խմբի ցանցահեններն արգելափակել են «Ֆորմուլա 1» մրցաշարի երկու պաշտոնական կայքերը` ի նշան Բահրեյնում շիաների հետապնդումների դեմ բողոքի: Հիշեցնենք, որ երեկ Բահրեյնում սկսվել է «Թագավորական մրցաշարի» տեղական փուլը:

«Ֆորմուլա 1»-ի պաշտոնական կայքը նախօրեին ենթարկվել է DDoS հարձակման, որի հետևանքով ինտերնետային էջը ժամանակավորապես անհասանելի է եղել: Մրցաշարի մեկ այլ կայքում հայտնվել է հաղորդագրություն Anonymous-ի անունից, որում քննադատվել է Բահրեյնի կառավարությունը և «Ֆորմուլա 1»-ի ղեկավարությանը:

«Վարչակարգը շարունակում է դիմադրել բանական բարեփոխումներին և շարունակում է կիրառել բռնության ու կոպիտ ուժի մարտավարություն` ճնշելու նորարարությանն ուղղված ազգային կոչերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ցանցահենները Բահրեյնի իշխանություններից պահանջել են բանտից ազատ արձակել իրավապաշտպան Աբդուլհադի Ալհավաաջիին:

«Ֆորմուլա 1» մրցաշարի ղեկավարությունը գիտեր Բահրեյնում մարդու իրավունքների վիճակի մասին և, այնուամենայնիվ, որոշեց սատարել քաղաքացիական բնակչության հանդեպ վարչակարգի կողմից իրականացվող ճնշումներին, և այդ պատճառով նրանց պատիժ է սպասվում»,- հայտարարել են ցանցահենները:

Ցանցահենները մտադիր են հարձակվել «Թագավորական մրցաշարի» մասնակից թիմերի սերվերների վրա, եթե մրցաշարը տեղի ունենա Բահրեյնում:

Սպորտային իրադարձությունների հետ միաժամանակ Բահրեյնի ընդդիմությունը բողոքի ակցիա էր կազմակերպել՝ ընդդեմ իշխանությունների քաղաքականության: Ցույցը կազմակերպվել էր շիաների կողմից, դրան մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում