Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը գովեստի խոսքեր է ասել ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին:
«Մոուրինյոն մեծ փորձի տեր մասնագետ է: Բախտը մեզ ժպտացել է, որ մեր թիմը մարզում է հենց նա: Մենք ամեն օր նոր բան ենք սովորում նրանից: Նրա մասին է խոսում «Ռեալ»-ում տարված վերջին երկու տարիների աշխատանքը: «Ռեալ»-ն արդեն երկրորդ տարին անընդմեջ դուրս է գալիս Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ, իսկ ֆուտբոլիստների անձնական խաղը ավելի է ուժեղացել համեմատած նախորդ տարիների հետ», – «Ռեալ»-ի պաշտոնական կայքը մեջբերել է Ռամոսի խոսքը:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Ռեալ»-ի աջ պաշտպան Սերխիո Ռամոսին ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից տեղափոխել է պաշտպանության կենտրոն, որտեղ Ռամոսը ցուցադրում է փայլուն խաղ` համարվելով աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը:









































