Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռայմոնդ Դոմենեկը Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Ռեալ»–ի պարտությունը «Բավարիա»–ից համեմատել է Կարլո Անչելոտիի «ՊՍԺ»–ի` «Օսեր»–ի դեմ անցկացրած հանդիպման հետ:
«Դա ցավալի է, սակայն դա ճշմարտությունն է: Անչելոտին և Մոուրինյոն պաշտպանողական խաղի համար նման գին վճարեցին: Խաղի ելքը չի կարող որոշվել միայն այն փաստից, որ դու սկսում ես պաշտպանողական խաղ խաղալ», – «Թվիթեր»–ի իր էջում գրել է Դոմենեկը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»–ը Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի շրջանակներում «Բավարիա»–ի հետ անցկացրած հանդիպման ժամանակ խաղի վերջնամասում գնդակ ընդունեց և պարտվեց 2:1 հաշվով, իսկ Ֆրանսիայի առաջնության «Օսեր» – «ՊՍԺ» հանդիպման վերջին րոպեին հյուրերը ձեռքից բաց թողեցին հաղթական հաշիվը, և հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:







































