Sunday, 07 06 2026
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է

Քաղաքական թունոտ ելույթները նաև հանգստացնող են…Առողջություն ձեզ

Երբ քաղաքական գործընթացներն սկսում են ակտիվանալ ու իշխանական հավակնություններ ունեցող կուսակցությունները, մեծամասնական թեկնածուները սկսում են տարբեր տրամաչափի նախընտրական «ռազբորկաների» ու կրակոցների ներքո նախընտրական մարզային «քարոզչապարեր»-ը ներկայացնել, ուղղակի չգիտես` սկզբից լացես, հետո ծիծաղե՞ս, թե՞ հակառակը կամ «միքս» արած: Որովհետև իսկապես լացելու բան կա…

Մի բան է, որ թեկնածուները, քաղաքական ուժերն առաջադրվելուց հասկանում են, թե ուր են գնում, ինչու են գնում, ում դեմ են գնում և ինչ կարող է սպասվել իրենց այդ պայքարում, բայց այլ բան է, երբ այդ նախընտրական ֆոնի վրա հանկարծ լսում ես երիտասարդ մեկի սպանության մասին, ով քաղաքականության հետ պետք է կապ էլ չունենար: Թե որքանով է Գյումրիի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանությունը տեղավորվում նախընտրական, քաղաքական բախման շրջանակներում, հայտնի չէ և պաշտոնապես երևի հայտնի էլ չդառնա: Բայց Վարդան Ղուկասյանը գրեթե համոզված է, որ օրեր առաջ կատարված այդ սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի ու ԲՀԿ մատն էլ խառն է: ԲՀԿ-ականներն ու ոստիկանությունն, իհարկե, հակված չեն հավատալու այդ վարկածին, բայց իսկապես, ինչո՞ւ են ընտրություններից առաջ Վարդան Ղուկասյանի ու նրա մերձավորների դեմ մահափորձեր սկսվում: Եվ Կարեն Եսայանի սպանությունն արդյոք կապ չունե՞ր դրանից օրեր առաջ` մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած կրակոցներով ուղեկցված «ռազբորկայի» հետ:

Մամուլում հայտնված տեղեկություններով, նախընտրական «ռազբորկան» եղել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի կողմնակիցների միջև, որի ժամանակ ԲՀԿ համակիր քրեական հեղինակությունները փորձել էին իրենց կողմը գրավել ՀՀԿ օգտին աշխատող մականունավորներին: Սակայն երբ վերջիններս չէին համաձայնել, կրակոցներ էին հնչել: ԲՀԿ-ական Գրիգորյանը հերքեց դա, ոստիկանությունն էլ հաստատեց զինված խուլիգանության, կրակոցների լուրը, սակայն քաղաքական մասով կրկին ոչինչ չասվեց… Ու քանի դեռ «նախընտրական սպանության» վարկածը չի հերքվել, այդ կասկածը պիտի գոյություն ունենա:

Սրան հավելենք նաև ապրիլի 6-ի առավոտյան Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում տեղի ունեցածը. այստեղ հնչեցին կրակոցներ, ինչի հետևանքով ծանր վնասվածքներով Արմավիրի հիվանդանոց էին տեղափոխվել 30-ամյա Սամվել Պողոսյանը և 29-ամյա Առնակ Կուրղինյանը: Թերթերի փոխանցմամբ, Սամսոն Պողոսյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին էին թիվ 21 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Մերուժան Մխոյանի հետ գերեզմանների մոտ վեճի բռնվել: Արդյունքում վերջինս ինքնաբացարկ էր հայտնել:

Այս մեծ տրամաչափի «ռազբորկաներից» էլ օրինակ են վերցնում ընտրությունների մանր տրամաչափի մասնակիցները, ինչպես օրինակ` Արարատի մարզի Գետազատ գյուղում, որտեղ փետրվարին գյուղապետ էր ընտրվելու: Վեճի մի կողմում գյուղապետի պաշտոնակատար Մեսրոպն ու նրա մտերիմ Գորոյի տղաներն էին եղել` Սամվել և Վաչագան Հովհաննիսյանները, մյուս կողմում` «Կյաժ» մականունով Վահրամը` իր համախոհների հետ: Ըստ ոստիկանության հաղորդագրության` փետրվարի 15-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Կյաժ» մականունով ոմն Վահրամ, «Չախկալ» մականունով ոմն Կարեն, Ծերուն, Սարո, Տիգրան և Արամ շուրջ 20 րոպե վիճաբանել ու հայհոյել են` ծեծի ենթարկելով համագյուղացիներ Սամվել Հ.-ին, Վաչագան Հ.-ին, Արտյոմ Ա.-ին և Դավիթ Ե.-ին: Միջադեպի ընթացքում Ծերունը մեկ անգամ կրակել է օդ: Այսինքն` եթե ընդհանուր վերցնենք` ստացվում է, որտեղ կա ընտրություն, այնտեղ կա մականունավոր ու բնականաբար` կրակոց: Այսքանը` «լացի» մասով:

Հիմա այս կրակոցների ֆոնին, կներեք, մի քանի մաժորային նոտաներ միքսենք: Ժողովուրդ ջան, էս կուսակցությունները երբ գալիս են քարոզարշավի, հեչ նկատե՞լ եք, թե դրանցից որոշները ոնց են դերի մեջ մտնում: Մեքենաների շարասյունը` մեծ կամ պուճուր (կախված հնարավորություններից, քաղաքական կշռից, գռփելու աստիճանից և այլն), գալիս է հրապարակ, որտեղ, ասենք, պետք է քարոզարշավն անցկացվի: Բոլոր ուղեկցողները գալիս են` արագ իրենց քաղաքական առաջնորդի կամ շեֆի դուռը բացում, ճանապարհ տալիս, քիչ է մնում` ոտքերի տակ ուղեգորգ դառնան և ծափահարություններով ուղեկցում ետնաբեմ, որ ծափ տալու բան էլ չկա: Հետո մտնում են գլխավոր քարոզչապաստառի հետևը ու քըչ-փըչ անելով սկսում «ներկայացման», դերակատարների ելույթների հաջորդականությունը որոշել: Իսկ երբ սկսում են ելույթ ունենալ, սկսում ես առնվազն երկու բան ջոկել. նախ հերթականությունից հասկանում ես, թե իշխանության գալուց նրանց կուսակցության մեջ ինչ հիերարխիա է լինելու, ով ինչ տրամաչափի պաշտոն կարող է զբաղեցնել ու ում խոսքն է ավելի ծանրակշիռ լինելու, իսկ ելույթների թունոտ, հիստերիկ կամ առողջ քննադատական բովանդակությունից էլ պատկերացնում ես, թե որ իշխանության եկան` ինչ են անելու էս ժողովրդի գլխին: Իհարկե, որոշ քաղաքական ուժերի մեջ կան առանձին գործիչներ, ովքեր արժանի են հարգանքի` զուտ այն պատճառով, որ ցանկացած ռեժիմի օրոք պայքարում են քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար` անկախ նրանից ժամանակին նրանց դեմ պայքարել են, թե ոչ: Հարգանքի են արժանի նաև նրանք, ովքեր թեկուզ ուշացումով, բայց սեփական սխալներն ընդունելու ունակություն ունեն: Բայց անձինք, ովքեր մոռանում են իրենց անցյալը, սկսում ժողովրդավարությունից խոսել, քաղաքական մրցակիցներին մրոտելուց հետո էլ ԶԼՄ-ների վրա քար շպրտել, որովհետև իրենց կուռք չեն սարքում ու տեսնում են նրանց բոլոր սխալները, բայց լսող չկա… դրանց ինչ ասես. մնում է` հետևես նրանց բեմադրության սցենարին, որովհետև վաղը Աստված չանի` գլխիդ ա գալու, իսկ ընդհանրապես ըմբռնումով մոտենաս: Ինչո՞ւ: Մի «գազել» հայ ժողովուրդ ա մնացել, մարդ կա հանգստանալու ուրիշ ձև չունի, «թամաշա անողների» առաջ արտահայտվելով ա «ինքնափոշոտվում»: Առողջություն ձեզ…

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում