Իսպանական Marca հանդեսին տված հարցազրույցում Ֆերնանդո Լյորենտեն գոհ է մնացել Եվրոպայի Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Սպորտինգ» – «Ատլետիկ» դիմակայության առաջին հանդիպումից:
«Իհարկե ցավալի է, որ «Ատլետիկ»-ը պարտվեց, սակայն մենք պետք է գոհ լինենք նման արդյունքից, քանզի ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել:
«Սպորտինգ»-ը անհարմար մրցակից է, որը մեզ շատ քիչ ազատ գոտի թողեց խաղադաշտում: Այն բանից հետո, երբ մրցակիցը հավասարեցրեց հաշիվը, սկսեցին մեզանից մեկ գլուխ բարձր խաղալ և մենք պարտվեցինք այդ պայքարում», – ասել է Լյորենտեն:
Հիշեցնենք, որ Եվրոպայի Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Սպորտինգ» – «Ատլետիկ» դիմակայության առաջին հանդպումը ավարտվեց լիսաբոնյան թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով:








































