Բելառուսը սկսել է մարել Արժույթի միջազգային հիմնադրամից վերցրած վարկը: Այս մասին ասվում է Բելառուսի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«2012թ. ապրիլի 13-ին Բելառուսը ԱՄՀ «սթենդ բայ» վարկի հարցում իր պարտականությունները կատարելու շրջանակներում իրականացրել է հիմնական պարտքի մարումը՝ 64.7 մլրդ SDR (համարժեք է 99.8 մլն դոլարի.-1in.am)»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է gazeta.ru-ն:
Սթենդ բայ կայունացման ծրագրի շրջանակներում Բելառուսը 2009-2010թթ. ընթացքում ԱՄՀ-ից ստացել է ընդհանուր առմամբ 3.46 մլրդ դոլար:









































