Բահրեյնում դաժան բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և «Ֆորմուլա-1» ավտոմրցարշավի անցկացման դեմ բողոքող ցուցարարների միջև: Ինչպես հաղորդում է BBC-ն, Մանամայի փողոցներ են դուրս եկել հազարավոր մարդիկ: Ոստիկանությունը դյուրավառ խառնուրդով շշեր նետող ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել:
2011թ. մրցարշավը չեղյալ է համարվել շիաների զանգվածային ելույթների պատճառով: Սակայն այս տարի երկրի թագաժառանգ Սալման բեն Համադ Խալիֆայի և Ավտոմոբիլային սպորտի միջազգային ֆեդերացիայի հավաստիացումների համաձայն՝ մրցարշավը կընթանա ըստ գրաֆիկի:
Բահրեյնում գրեթե ամեն օր բախումներ են տեղի ունենում անվտանգության ուժերի և շիա ցուցարարների միջև: Հիշեցնենք, որ շիաները Բահրեյնում մեծամասնություն են կազմում, սակայն իշխանությունը գտնվում է սուննի վերնախավի ձեռքում:










































