Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն առաջարկել է թուրք-սիրիական սահմանին ստեղծել սիրիական ընդդիմության կենտրոն, որտեղ կկենտրոնացվի այլ երկրներից ուղարկված հումանիտար օգնությունը:
Քլինթոնը նաև դատապարտել է սիրիական բանակի կողմից Թուրքիայի սահմանի խախտումը՝ ընդգծելով, որ նմանատիպ միջադեպերի կրկնման դեպքում ՆԱՏՕ-ն կարող է միջամտել: Քլինթոնը հավելել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի սահմանի խախտումը և այդ երկրին անվտանգությանը սպառնալն անընդունելի են: