Եթե համակարգիչ գնելու հնարավորություն չունեք, նոր համակարգիչ ունենալու ձեր ցանկությունը կարող է բավարարել Eau de MacBook Pro օծանելիքը:
Daily Mail-ը գրում է, որ Air Aroma ընկերությունը ստեղծել է մի բույր, որը նման է MacBook Pro համակարգչի բույրին, երբ այն ամբողջովին նոր է: Հաղորդվում է, որ փորձարկվել են մի քանի խառնուրդներ, մինչ վերջնական բույրն ընտրվել է:
Ընկերության ներկայացուցիչ Ալեքս Կոսիկն ասել է, որ իրենց պատվիրատուի ցանկությունն այնքան տարօրինակ է եղել, որ իրենք խնդրել են, որ Ֆրանսիայի մատակարարներն իրենց ուղարկեն թղթի, ռետինի, սոսնձի և պլաստիկ նյութերի բույրերի նմուշներ:
Որպեսզի համոզվեն, որ ստացվել է ցանկալի բույրը, ընկերությանը ուղարկվել է Apple-ի սարքը՝ նոր և դեռ տուփից չհանված վիճակում:










































