Ռոբին Գիբի ընտանիքը վերջին մեկ շաբաթվա ընթացքում եղել է նրա կողքին այն բանից հետո, երբ Bee Gee խմբի երգիչն ընկել է կոմայի մեջ:
Ռոբինի կինը The Impartial Reporter-ին հայտնել է, որ երգչի երեխաները նրա համար երգում են` փորձելով վերադարձնել հայրիկին»:
Նա ավելացրել է, որ Ռոբինի եղբայրը նույնպես կնոջ հետ Ամերիկայից գնացել է Լոնդոն, իսկ հազարավոր մարդիկ աղոթում են երգչի համար:
62-ամյա Գիբն անցած տարի հոսպիտալացվել էր՝ ստամոքսի խնդիրների պատճառով, բայց հստակ չէր ասվել, թե ինչն է խնդիրը: Այն ժամանակ հաղորդվում էր, որ նա քաղցկեղ ունի: Գիբին վիրահատել էին:
Երգչի ինտերնետային կայքի հաղորդմամբ՝ այս անգամ նա կոմայի մեջ է ընկել թոքաբորբի պատճառով:






































