Քաղցկեղից տառապողների մոտ բուժվելու հույս է առաջացել, երբ գիտնականները հայտնել են, որ ասպիրինը կարող է պաշտպանել հիվանդությունից:
Daily Mail-ը գրում է, որ այժմ գիտնականները հայտնում են, որ ասպիրինից հեռացնելով «քաղցկեղի դեմ պայքարող» բաղադրիչը, բժիշկները հույս ունեն ստեղծել դեղամիջոց, որը կպայքարի քաղցկեղի դեմ՝ առանց կողմնակի ազդեցություն ունենալու:
Հիշեցնենք, որ անցած ամիս Օքսֆորդի գիտնականները հայտնել էին, որ հինգ տարի շարունակ ամեն օր ասպիրին օգտագործելով՝ հնարավոր է 37 տոկոսով նվազեցնել քաղցկեղից մահանալու վտանգը:
Այժմ գիտնականները ցանկանում են դեղամիջոց ստեղծել ասպիրինի սալիցիլատ բաղադրիչից: Ենթադրվում է, որ այդ դեղամիջոցն առավել արդյունավետորեն կպայքարի հիվանդության դեմ:








































