Միջազգային վարկատուները ծրագրում են մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո վերանայել Հունաստանին տրամադրվող ֆինանսական օգնության երկրորդ փաթեթի պայմանները: Այս մասին լրագրողներին հաղորդել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Մարկ Ֆլանգան:
«Նոր ծրագրի առաջին քննարկումը տեղի կունենա մայիսին` ընտրություններից հետո»,- նրա խոսքերը մեջբերում է MarketWatch գործակալությունը:
Հունաստանն ի վիճակի չէ ինքնուրույն լուծել իր ֆինանսական խնդիրները: Փետրվարի վերջին միջազգային վարկատուներն՝ ի դեմս Եվրոպական կենտրոնական բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, որոշեցին Հունաստանին տրամադրել ֆինանսական աջակցության երկրորդ փաթեթը` 130 միլիարդ եվրոյի չափով:










































