«Իրադրությունը Սիրիայում պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ շահագրգիռ կողմերի բանակցությունների շնորհիվ»,– կարծում է Իրաքյան Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության արտաքին կապերի դեպարտամենտի ներկայացուցիչ Աբդուլսալամ Աբդուլլան: Ինչպես հաղորդում է rbc.ru-ն, նման կարծիք նա հայտնել է Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
«Սիրիայում ամենակարևորն այսօր բռնությունը դադարեցնելն է: Արտաքին ռազմական միջամտությունն իրավիճակից դուրս գալու լավագույն միջոցը չէ: Մենք դեմ ենք նման միջամտությանը»,- ասել է նա:
Ա. Աբդուլլան ավելացրել է նաև, որ սիրիական ընդդիմությունը հաշվի չի առնում մոտ երկու միլիոնանոց քրդական համայնքի շահերը: «Ընդդիմությունից մենք դեռ չենք լսել, որ քրդական շահերը ինչ-որ կերպ հաշվի կառնվեն»,- ավելացրել է նա:









































