2011թ. Լիբիայում իրականացված ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների ժամանակ զոհված խաղաղ լիբիացիների գործի հետաքննությամբ պետք է զբաղվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, և ոչ թե դաշինքի ներկայացուցիչները: Նման կարծիք է արտահայտել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Իտալիայի իր գործընկրոջ հետ հանդիպումից հետո տված մամուլի ասուլիսում:
«Ոչ մի պարզաբանում՝ ով ինչ պետք է հետաքննի, ես չեմ խնդրել: Դա գտնվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրավասության ներքո»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք բարձրացվել է խաղաղ լիբիացիների սպանության հետաքննության հարցը ապրիլի 19-ին Բրյուսելում տեղի ունեցած Ռուսաստան-ՆԱՏՕ խորդհրդին:
Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանն այդ հարցը բարձրացրել է ավելի վաղ, երբ արևմտյան մամուլում մի շարք հրապարակումներ եղան, որոնցում հերքվում էին դաշինքի ներկայացուցիչների այն հայտարությունները, որ իրենց գործողությունների ընթացքում խաղաղ բնակիչներ չեն տուժել:
«Մենք այդ հարցը չենք բարձրացրել չարակամությունից ելնելով՝ պարզապես ցանկանում ենք դասեր քաղել լիբիական ճգնաժամից»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ լիբիական սցենարի կրկնությունը Սիրիայում անընդունելի է:









































