Հաջորդ շաբաթ Մոսկվա կժամանեն Սիրիայի ընդդիմադիր՝ Փոփոխությունների և ազատագրման ազգային ճակատի ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչին:
Լուկաշևիչը, խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին, նշել է, որ այս փուլում նրա համար կարևոր է ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը:
Նա հիշեցրել է, որ այս շաբաթվա ընթացքում Մոսկվան ընդունել է Սիրիայի Ժողովրդավարական փոփոխությունների ազգային համակարգող կոմիտեի ներկայացուցիչներին, իսկ հաջորդ շաբաթ Մոսկվա կժամանեն Փոփոխությունների և ազատագրման ազգային ճակատի ներկայացուցիչները: Նրա խոսքերով՝ նախատեսվում է նաև այլ ընդդիմադիր պատվիրակությունների և քաղաքական գործիչների այցեր կազմակերպել:









































