Գազավորված ըմպելիքի չարաշահումն ու միևնույն ժամանակ թերսնումը 30-ամյա նոր զելանդացի Նատաշա Հարրիսին մահվան դուռն են հասցրել: Դեպքը տեղի է ուենեցել ԱՄՆ-ում անցած տարեսկզբին: 8 երեխաների մայրը վերջին 8 տարիների ընթացքում օրական 7- 10 լիտր Coca-Cola է ըմպել: Նատաշա Հարրիսն իր կյանքն առանց սիրելի ընպելիքի անիմաստ էր համարում: Այս մասին տեղեկացնում են The Guardian-ից:
Նրա հարազատները հայտնում են, որ Հարրիսը վերջին մեկ տարվա ընթացքում իրեն լավ չի զգացել, մասնավորապես գանգատվել է վատ ինքնազգացողությունից: Նրա մահից հետո պարզվել է, որ Հարրիսի լյարդը հիվանդ է եղել, արյան մեջ կալիումի քանակությունը՝ անբավարար , ինչը խոսում է գազավորված ըմպելիքի չարաշահման մասին: Կինը մահացել է Coca-Cola գերդոզավորման հետևանքով վրա հասած սրտի նոպայից:
Հետաքննությունը շարունակվում է:









































