Այսօր ավելի քան 100 անօրինական ներգաղթյալներ են փրկվել այն բանից հետո, երբ նրանց տեղափոխող նավը բախվել է ժայռին: Այս մասին հաղորոդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Հունաստանի առափնյա պաշտպանության ներկայացուցչին:
«Նավը մխրճվել է ժայռի մեջ Էլաֆոնիսոս կղզուց հարավ (Հունաստանի հարավում.- 1in.am): Մարդկանց վերցրել է մոտակայքով անցնող ուղևորատար նավը։ Նրանց կտեղափոխեն մոտակա նավահանգիստ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքերով՝ տուժածների մասին տեղեկություն չկա:








































