Թուրքական «Ֆեներբախչե»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լասանա Դիարան մոտ է «Ֆեներբախչե»-ի հետ պայմանագրի ստորագրմանը:
Miliyet պարբերականը պնդում է, որ ապրիլի 7-ին ֆրնասիացին հանդիպել է ստամբուլյան ակումբի նախագահի եղբոր հետ և քննարկել է պայմանագրի կետերը:
Կանխատեսվում է, որ Դիարան «Ֆեներբախչե»-ում տարեկան կստանա 6.5 մլն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ Լասանա Դիարան տեղափոխվեց «Ռեալ» անգլիական «Փորսմութ»-ից 2009 թվականին` 20 մլն ֆունտի դիմաց:






































