Sunday, 07 06 2026
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ

«Ժառանգություն»-ը Թալինում աջակցում է ազատամարտիկ Մկրտիչ Սափեյանին

«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքի թալինյան այցելության ժամանակ ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը ողջունելով Թալինն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում առաջադրված դաշնակցական թեկնածուին` թալինցիներին կոչ արեց սատարել նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ-ից առաջադրված Մկրտիչ Սափեյանին:

Նա նաև նկատեց, որ Հայաստանը որևէ մեկի սեփականությունը չէ, իսկ այս ընտրապայքարն էլ խոստումների մրցույթ կամ աթոռակռիվ չէ, այլ նժարի վրա դրված է մեր երկրի ապագան: Հովհաննիսյանը շեշտեց, որ «Ժառանգություն»-ը կուսակցություն չէ, այլ գաղափարախոսություն, և նրանում պետք է փնտրել ուժ, միասնություն և հաղթանակ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար և նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանն էլ ելույթ ունենալով` ասաց. «Ուրախ եմ, որ այստեղ են իմ քաղբանտարկյալ եղբայրները, և ես էլ ինձ համարում եմ Սափեյան եղբայրներից մեկը»:

Արզումանյանը նշեց, որ Թալինում ինքն իր մեծամասնական թեկնածուն ունի` ի դեմս իր եղբայր Մկրտիչի, և թալինցիներին կոչ արեց ընտրել Սափեյանին, որովհետև այդ կերպ նրանք ԱԺ կգործուղեն մի մարդու, որն իր անցած ճանապարհով ապացուցել է, որ մինչև վերջ պատրաստ է պայքարելու իր և մեր բոլորի իրավունքների համար:

Խոսելով իրենց նպատակների մասին` Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ 5 տարի առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը իր կուսակցությունն անվանելով «Ժառանգություն»` ի նկատի ուներ մեր պապերի ժառանգությունը, մինչդեռ այս նորելուկ իշխանավորները ժառանգությունն այլ կերպ են հասկացել: Նրանք կարծում են, թե իրենց` կեղծիքներով ձեռք բերած իշխանությունը պետք է ժառանգաբար փոխանցեն, մինչդեռ իրենց նպատակը այդ արատավոր երևույթին վերջ տալն է:

Արզումանյանի դիտարկմամբ` այդ իշխանությունները հիմա էլ նոր ձև են գտել և իրար մեջ որոշում են, թե ով է ընդդիմադիր, ու ժողովրդին համոզում են, թե մեր այլընտրանքը կամ քրեական խմբավորման կանոններով առաջնորդվող ուժն է, կամ էլ ֆեոդալիզմ տանող մեկ ուրիշ ուժ, որը տարիներ շարունակ հարկեր չվճարելով, ժողովրդից գողանալով` հիմա շրջում է գյուղից գյուղ և իրենց գողացածի 0.01 տոկոսը որպես բարեգործություն ներկայացնում` ասելով, որ իրենց դարձյալ ընտրեն` ևս 5 տարի գողանալու համար:

«Դրա վերջը տալու միակ ձևը հանցավոր ռեժիմին՝ կոալիցիային որևէ ձայն չտալն է: Մենք կոալիցիոն երեք ուժերի միջև որևէ տարբերություն չենք դնում, նրանք բոլորն էլ պատասխանատու են այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել Հայաստանում՝ թե մարտի 1-ի, թե դրան հաջորդած դեպքերի, թե տնտեսական անկման, թե արտագաղթի, թե մարդու իրավունքների տոտալ խախտումների համար»,- ասաց Արզումանյանը:

Արզումանյանը թալինցիներին կոչ արեց ձայն տալ «Ժառանգության» նորացված թիմին, որը գալիս է նոր մոտեցումներով: Նա նշեց, որ «Ժառանգություն»-ը և «Ազատ դեմոկրատներ»-ը հայտարարում են, որ իրենք իրենց մասով տեր են, և կոչ արեց կանգնել իրենց կողքին, որպեսզի միասին տեր կանգնեն հայ մարդու իրավունքներին, արժանապատվությանը. «Մենք գալիս ենք նոր Հայաստանի համար, մենք գալիս ենք նոր թիմով, մենք գալիս ենք ձեզ հետ միասին երկիրը երկիր դարձնելու համար»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն էլ իր խոսքում նշեց, որ հայ մարդը երբեք որևէ մեկին չի պարտվել` բացի իրենից, և մեր երկիրը որևէ մեկը չի կարողացել գրավել՝ այդ մենք ենք հեռացել մեր երկրից:
«Մենք ուրիշի աչքի փուշը տեսնում ենք, բայց չենք տեսնում մեր աչքի մեջ մխրճված գերանը, չենք տեսնում տգիտությունը, կաշառակերությունը, խաբում ենք մեզ, երբ ասում ենք, թե Հայաստանն այս վիճակում է, որովհետև կանգնած է Ղարաբաղի խնդրի առջև»,- մանրամասնեց Հակոբյանը:

Նա նշեց, որ այս իրավիճակի համար պատասխանատու է կոալիցիան, և իրենք որևէ մեկին չեն առանձնացնում, իսկ եթե ինչ-որ մեկն առանձնացնում է, ապա այդ ուժը միայն կոսմետիկ փոփոխությունների կողմնակից է, այնինչ «Ժառանգությունն» ամբողջական իշխանափոխության նպատակ ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում