Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Սիրիայի հարցում սխալ է գործել.
«Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Էրդողանի հղած՝ հեռանալու կոչը Թուրքիայի վարչապետի ռազմավարական մեծ սխալն է: Դժբախտաբար, Թուրքիայի իշխանությունները կանգնեցին Սաուդյան Արաբիայի ու Կատարի կողքին, և ԱՄՆ-ի ճնշմամբ լուրջ սխալ գործեցին Սիրիայի հարցում»:









































