Ապրիլի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես Ե 190» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:











































