Երևանի քաղաքապետարանը Չինաստանից ներկրված նոր ավտոբուսներով մայրաքաղաքի ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական վկայական ունեցող փորձառու վարորդների։
«D» կարգի վարորդական վկայական ստանալ ցանկացող «B» կամ «C» կարգի վկայական ունեցող վարորդների համար «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունը կազմակերպում է անվճար դասընթացներ՝ հետագայում ընկերությունում աշխատելու պայմանով։Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Աշխատանքային պայմաններին ծանոթանալու և առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել անհրաժեշտ է զանգահարել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ (010) 67 44 20, (010) 67 44 24 և (077) 41 00 10 հեռախոսահամարներով։






































