Sunday, 14 06 2026
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային

Պետք է մտածենք այն պահանջների մասին, որոնց ճանաչման դեպքում պետք է ներկայացնենք Թուրքիային. Ռիչարդ Կիրակոսյան

Ցեղասպանություն վերապրածի թոռ եմ, և կարևոր չէ` Օբաման կարտաբերի՞ «Ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա տեղեկացրեց, որ Բարաք Օբամայի աջակիցն է և ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամ, սակայն իր համար էական չէ, թե ԱՄՆ նախագահը իր խոսքում կօգտագործի այդ բառը, թե ոչ:

«Ես գիտեմ, որ դա տեղի է ունեցել, ես Ցեղասպանություն վերապրածի թոռ եմ, և ես կարիք չունեմ, որ նա ասի այն, ինչը ես արդեն գիտեմ: Կօգտագործի, թե ոչ` դա վերաբերում է ԱՄՆ քաղաքականության բարոյականությանը, ոչ` Հայաստանի:

Ցեղասպանության ճանաչման ամենակարևոր վայրը Թուրքիան է, որը շարժվում է այդ ուղղությամբ, բայց շատ դանդաղ: Պետք է պատրաստվել այդ օրվան, մենք պետք է մտածենք այն պահանջների մասին, որոնք ճանաչման դեպքում պետք է ներկայացնենք Թուրքիային:

Ճանաչման դեպքում իրականում շահում է Թուրքիան, ոչ` Հայաստանը. այդ դեպքում Թուրքիան կառերեսվի իր անցյալին, և սա փորձություն է Թուրքիայի համար, թե` ինչպիսին կլինի այդ երկիրը ապագայում»,- մեկնաբանեց քաղաքագետը` հավելելով, որ Թուրքիան նոր նախաձեռնությամբ է հանդես գալու` կազմավորելու է իր սեփական Սփյուռքը:

Այս տարի Ստամբուլում կկազմակերպվի հասարակական կազմակերպությունների հանդիպում, ինչը կարևոր է. Թուրքիան փորձում է կազմակերպել իր սփյուռքը: Սա այն նույն ռազմավարությունն է, որը վարում է Ալիևը` Բաքվում:

«Բաքվում Ալիևն ասաց, որ իրենց համար միակ խնդիրը Հայոց սփյուռքն է: Նա կարծում է, որ Ադրբեջանում բռնությունները Սփյուռքի շնորհիվ են բացահայտվում: Սա ցույց է տալիս, թե ինչքան էֆեկտիվ է Սփյուռքի գործունեությունը: Սա նաև բացահայտում է, որ պատրաստ պետք է լինենք նրանց կողմից Սփյուռքի դեմ ճնշումներին»,- ասաց Ռ. Կիրակոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում