Ընթացիկ տարվա սկզբից Հայաստանում ռուսական Հարավային ռազմական շրջանի ավիացիայի յուրաքանյուր օդաչուի բաժին ընկնող թռիչքների թիվն աճել է ավելի քան 20%-ով՝ համեմատած անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ: Ինչպես հաղորդում է arms-expo.ru լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը, մինչ այժմ իրականցվել է շուրջ 250 ուսումնական թռիչք:
Այսպես կոչված՝ օդային մենամարտերը ռազմական օդաչուների մարտական վարպետությունը ստուգող ամենաարդյունավետ մեթոդներից են, ինչպես նաև առավել գործող միջոց՝ սովորեցնելու օդաչուներին օդային մարտերում օգտագործելու կործանիչի ժամանակակից սպառազինության ամբողջ համալիրը:
Բացի այդ, ուսումնական տարվա սկզբից օդաչուական անձնակազմը 100%-ով վերապատրաստում է անցել: Միգ-29 կործանիչների օդաչուները իրականացրել են ավելի քան 180 ուսումնական օդային մարտ, դրանցից 70-ն իրականացվել է սահմանափակ տեսանելիության պայմաններում, առնվազն 80-ը՝ գիշերային ժամի:









































