Ճապոնիան համաձայնել է ԱՄՆ-ին վճարել 2.8 մլրդ դոլար այն բանի համար, որ Վաշինգտոնը սեղմ ժամկետներում դուրս բերի իր ռազմաբազան Օկինավայից Գուամ: Այս մասին այսօր հայտարարել են ճապոնական լրատվամիջոցները:
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախօրեին Տոկիոյում երկու երկրների պաշտպանության ու արտաքի գործերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված երկկողմանի բանակցությունների արդյունքում: Այս հանդիպումը դարձել է վերջին քայլը ամերիկյան ռազմական կոնտինգենտը ճապոնական հարավային պրոֆեկտուրայից դուրս բերելու ուղղությամբ:
Փաստաթղթի վերջանական տարբերակը կհրատարակվի հաջորդ շաբաթ Ճապոնիայի վարչապետ Էսիխիկո Նոդայի` ԱՄՆ կատարելիք այցի նախօրեին:
Գումարները կծախսվեն Գուամ կղզում ենթակառուցվածքների շինարարության վրա, ինչն անհրաժեշտ ` ամերիկացի զինծառայողներին տեղակայելու համար” Վերջին ամսիսներին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ուժեղ ճնշում է զգում Կոնգրեսի կողմից` կապված բյուջեի կրճատման հետ:
Դրա հետ կապված` ԱՄՆ-ը Ճապոնիային խնդրել է դրա համար հատկացնել 4.1 մլրդ դոլար, սակայն ճոպոբայկան կողմը գումարը չափազանց բարձր էր համարել, սակայն ի վերջո, ճապոնիան հաշվի առնելով ինֆլյացիան, համաձայնել էր վճարել 2.8 մլրդ դոլար:
Ըստ երկկողմանի համաձայնության` 2006-ից Օկինավայից Գուամ պետք է տեղափոխվեր 8000 ամերիկացի զինծառայող ու ևս 9000 մարդ` նրանց ընտանիքի անդամները: Սակայն նոր պլանի համաձայն` միայն 4000 զինծառայող կտեղափոխվի Գուամ: Մյուսներին ամերիկյան կառավարությունը խոստանում է տեղափոխել ծառայության այլ վայրեր: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:











































