Новая газета-ի փոխանցմամբ՝ որոշակի մանրամասներ են ի հայտ եկել երեկ Մոսկվայում սպանված ադրբեջանցի գործարար Իլգար Ջաբրայիլովի մասին: Պարզվում է, որ նա հանցագործ աշխարհում հայտնի է «Դանաբաշ» մականունով և ազդեցիկ ֆիգուր է եղել Ասլան Ուսոյանի («Դեդ Հասան») կլանում:
Ջաբրայիլովին անգամ անվանում էին այդ ազդեցիկ մաֆիոզի «քարտուղարության պետ»: Վերջին տարիներին «Դանաբաշը» Ուսոյանի ամենամոտ մարդկանցից մեկն էր և պատասխանատու էր հանցագործ աշխարհի, չինովնիկների ու իրավապահ մարմինների հետ նրա շփումների համար:
Որպես դրա ապացույց է բերվում մեկ այլ ռուս ազդեցիկ մաֆիոզ Վյաչեսլավ Իվանկովի («Յապոնչիկ») հուղարկավորման ժամանակ արված լուսանկարը, ուր պատկերված են Ջաբրայիլովն ու նրա թիկնապահը:









































