Ադրբեջանական Salam News գործակալությունը, վկայակոչելով Jerusalem Post-ին, հայտնում է, որ ապրիլի 23-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանելու Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը:
Լիբերմանի ադրբեջանական այցի ժամանակ քննարկվելու է երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Լիբերմանի ներկայացուցիչը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է Լիբերմանի ադրբեջանական այցի մասին ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը:









































