Մինչև աշուն Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը պաշտոնական մեկօրյա այցով կմեկնի Պակիստան: Նոր Դելին կփորձի դրական զարգացումների հասնել Պակիստանի հետ հարաբերություններում:
Ինչպես հաղորդում է Hindustan Times-ը, Հնդկաստանը ցանկանում է ազատ վիզային ռեժիմի միջոցով խորացնել երկու երկրների միջև կապերը:
Կառավարական աղբյուրները հայտնել են, որ չնայած Պակիստանի նախագահ Ասիֆ Զարդարիի այցը Հնդկաստան բարեկամության մթնոլորտ ստեղծելու փորձ էր, այնուամենայնիվ Հնդկաստանը ցանկանում է, որ առաջընթաց գրանցվի արտաքին հարաբերությունների մակարդակում մինչ վարչապետի այցը Իսլամաբադ:
Հնդկաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ իրենք երկկողմանի հարաբերությունների առաջընթացի կարիք ունեն, ինչը կարդարացնի վարչապետի այցը Պակիստան:









































