BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Բրազիլիան Իրանից պարզաբանում է պահանջել՝ կապված իրանցի դիվանագետի հետ առնչվող միջադեպի հետ: Վերջինս մեղադրվում է Բրազիլիայում անչափահաս աղջիկների նկատմամբ լողավազանում սեռական ոտնձգություն գործելու մեջ՝ առանց ֆիզիկական կամ հոգեբանական բռնության:
Աղջիկների ծնողների բողոքներից հետո բրազիլական ոստիկանությունը հարցաքննել է իրանցի դիվանագետին, սակայն վերջինս ազատ է արձակվել, քանի որ ունեցել է դիվանագիտական անձեռնմխելիություն:
Բրազիլիայում Իրանի դեսպանատունն իր դիվանագետի նկատմամբ ներկայացված տվյալ մեղադրանքը պայմանավորել է մշակութային տարբերություններով: Բրազիլիայի արտգործնախարար Անտոնիո Պատրիոտան հայտարարել է, որ իրենք խիստ մտահոգված են տվյալ միջադեպի պատճառով:










































