Ուկրաինան ՆԱՏՕ-ին առաջարկել է իր օդային տարածքը, որպեսզի վերջինս կարողանա զորքերը դուրս բերել Աֆղանստանից:
Ինչպես հաղորդում է Daily News-ը, ՆԱՏՕ-ն ծրագրել է, որ 130000 արտասահմանյան զորքերի մեծ մասը պետք է Աֆղանստանից դուրս գան մինչև 2014 թվականը, մինչդեռ աֆղանական բանակն ու անվտանգության ուժերը աստիճանաբար իրենց վրա են վերցնում երկրի անվտանգության ապահովման պատասխանատվությունը:
Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն ասել է, որ իրենք ՆԱՏՕ-ին առաջարկել են իրենց օգնությունը և պատրաստ են նրանց տրամադրել իրենց օդային տարածքը:
Ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ին կաջակցի ուկրաինական Antonov An-124-100-ը:






































