Ինչպես հաղորդում է Rolling Stone-ը, մահացել է The Band խմբի մեներգիչ Լևոն Հելմը: 71-ամյա երաժշտի մոտ 1990-ականներին հայտնաբերել էին կոկորդի քաղցկեղ, ինչից էլ նա տառապում էր վերջին մի քանի տարիներին:
«Նա խաղաղ հեռացավ մեզանից` շրջապատված իր ընկերներով և երաժիշտներով, որոնց հետ աշխատել էր»,- ասել է կիթառահար Լարի Քեմփբելը, ով նվագել է Լևոնի հետ: Տեղեկացնենք, որ The Band-ը ստեղծագործել է ֆոլք-ռոք և քանթրի-ռոք ոճերում:










































