ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հինգշաբթի օրն ասել է, որ Չինաստանը օգնություն է տրամադրել Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրին:
Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, Պանետան Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների կոմիտեի անդամներին ասել է, որ համոզված է՝ որոշակի օգնություն, այնուամենայնիվ, Չինաստանը տրամադրել է Հյուսիսային Կորեային, չնայած նա հստակ չգիտի՝ ինչպիսի:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի ասիական հարևանը Փխենյանի միակ հզոր դաշնակիցն է, և երկու երկրների միջև գոյություն ունեն ռազմական ու տնտեսական խորը կապեր:










































