Piper Jaffray Cos.-ի վերլուծաբան Ջին Մանսթերը կարծում է, որ Apple ընկերության հաջորդ iPhone-ը, ամենայն հավանականությամբ, կթողարկվի հոկտեմբերին և կունենա արտաքին այլ տեսք ու ավելի արագ կարձագանքի WiFi ազդակներին: Նախկինում վերլուծաբանը հայտնում էր, որ հեռախոսը կթողարկվի օգոստոսին:
Ինչպես տեղեկացնում է The Jerusalem Post-ը, Մանսթերն այսօր ասել է, որ հավանաբար iPhone 5-ը կթողարկվի հոկտեմբերին, քանի որ չիպեր արտադրող Qualcomm ընկերությունը հայտարարել էր, որ խնդիրներ ունի որոշ բաղադրիչների արտադրության հարցում, որոնք, վերլուծաբանի կարծիքով, պետք է ներառվեն iPhone5-ում:







































