Բժիշկներն ասում են, որ հաջողությամբ վիրահատել են տղային, ով ծնվել էր 6 ոտքով՝ հեռացնելով նրա ավել 4 ոտքերը:
Daily Mail-ը գրում է, որ բժիշկները հայտնում էին, որ, ամենայն հավանականությամբ, Պակիստանի Կարաչի քաղաքում ծնված փոքրիկը երկվորյակ էր ունեցել, որը մոր արգանդում չէր զարգացել և պատճառ էր դարձել, որ երեխան ծնվեր 6 ոտքով:
5 բժիշկներից բաղկացած թիմն այսօր փոքրիկին վիրահատել է Կարաչիի առողջապահության ազգային իստիտուտում:
Հիվանդանոցի ղեկավարն ասել է, որ նման ծնունդի պատճառը գենետիկ հիվանդությունն է, որը կարող է ունենալ աշխարհում միլիոնավոր երեխաներից միայն մեկը:







































