Anonymous-ը և Peoples Liberation Front խումբը երեքշաբթի օրը հայտարարել են, որ այժմ ցանցահենների համար հասանելի է մի կայք, որտեղ կարելի է պահպանել գողացված տվյալներն ու տեղեկությունները:
Information Week-ը հաղորդում է, որ AnonPaste անունով ինտերնետային կայքը Pastebin կայքի նման համացանցի օգտատերերին թույլ է տալիս անանուն տեղեկություններ տեղադրել կայքում: Նյութը կարելի է տեղադրել այնպես, որ այն որոշ ժամանակ անց ինքն իրեն կայքից ջնջվի կամ երբեք չջնջվի:
AnonPaste կայքը հայտնում է, որ տեղադրված ինֆորմացիայի անվտանգությունն ամբողջովին ապահովված է:









































