Հոլոքոստի զոհերին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նացիստական նախկին ճամբար Օսվենցիմում:
«Ապրողների երթին» մասնակցել է մոտ 10 հազար մարդ՝ ավելի քան 30 երկրից: Միջոցառումներին նաև մասնակցել են նացիստական ճամբարներում բանտարկված և կենդանի մնացած մարդիկ:
Deutsche Welle-ի փոխանցմամբ` այս տարի առաջին անգամ Օսվենցիմում գտնվել են նաև ամերիկացի վետերաններ, ովքեր մասնակցել են համակենտրոնացման ճամբարներից բանտարկյալներին ազատ արձակելու գործընթացին:
Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը ստեղծվել է ֆաշիստների կողմից՝ 1940 թ. Լեհաստանից գրավված տարածքում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ սպանվել է 1.1 միլիոն մարդ: