Եթե դուք Instagram ծառայությունը ներբեռնել եք Android-ի համար, ապա հնարավոր է՝ ստիպված լինեք մեծ գումարներ վճարել:
Daily Mail-ը գրում է, որ ինտերնետային կայքն առաջարկում է ծառայության վարակված տարբերակը, որը տեքստային հաղորդագրություններ է ուղարկում, որոնք մեծ վճարումների պատճառ են դառնում:
Instagram-ն ամբողջ աշխարհում միլիոնավոր օգտատերեր ունի, և վերջերս Facebook ընկերությունը այն ձեռք բերեց մեկ միլիարդ դոլարով:
Android-ի օգտատերերը վտանգված են, եթե ծառայությունը չեն ներբեռնել Google Play ինտերնետային կայքից:
Ծառայության վարակված լինելը հայտնաբերել է Sophos հակավիրուսային ընկերությունը: