Ապրիլի 23-ին վաճառքի դուրս կգա Intel-ի մշակած Medfield պլատֆորմով առաջին սմարթֆոնը՝ Lava Xolo X900-ը:
Սկզբում սմարթֆոնը կվաճառվի միայն Հնդկաստանում: Այն կարժենա 22 հազար ռուփի՝424 դոլար: Մայիսին սարքը կհայտնվի այլ երկրների շուկաներում:
Lava Xolo X900-ի հիմքում մեկ միջուկանի Atom Z2460 պրոցեսորն է՝ 1,6 գեգահերց հաճախականությամբ: Սմարթֆոնն ունի 4,03 դյույմանոց էկրան՝1024-600 պիքսել թողունակությամբ: Աշխատում է Android 2.3-ով:
Lava Xolo X900-ը ունի երկու տեսախցիկ: Առաջնային հատվածում տեղադրված է 1,3 պիքսելանոց տեսախցիկ, իսկ հակառակ կողմում՝ 8 մեգապիքսելանոց:
Intel –ը հաստատում է, որ սարքն առանց վերալիցքավորման կարող է աշխատել 8 ժամ խոսելու և 45 ժամ երաժշտություն լսելու դեպքում:










































