Զարգացման Հայկական Բանկը 2012թ. իր քարտապաններին առաջարկում է նոր զեղչային համակարգ: Այն հաճախորդները, ովքեր ունեն Զարգացման Բանկի ArCa և MasterCard տեսակի վճարային պլաստիկ քարտեր, կարող են կատարել գնումներ և ստանալ զեղչեր Երևան քաղաքում գործող հարյուրից ավելի առևտրի և սպասարկման կետերում:
Զարգացման Հայկական Բանկը մշտապես ուսումնասիրում է հաճախորդների տարբեր խմբերի պահանջմունքները և յուրաքանչյուրի համար մշակում ֆինանսական միջոցների ապահով և հարմարավետ տնօրինման հարմար փաթեթներ:
Բանկը նպատակ ունի ամեն տարի համալրելու իր քարտապանների զեղչային ցանկը:
Զեղչերի ամբողջական ցանկը ներկայացված է բանկի ինտերնետային կայքում:









































