Monday, 15 06 2026
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Ուր է իմ տղամարդը» հեռուստասերիալի անձնակազմին գործընկերուհու սիրեկանի դատով բերման կենթարկե՞ն

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ևս հետաձգվել է դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները, այդ թվում` լուսանկարներ և տեսանյութեր, համացանցում տարածելու մեջ մեղադրվող Կարեն Արայանի դատավարությունը:

Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ նիստը կրկին հետաձգվել է վկաների չներկայանալու պատճառով, որոնց դատարանն ի վերջո որոշում է կայացրել բերման ենթարկել: Իսկ վկաների թիվը այս պահի դրությամբ հասնում է 17-ի, որոնց թվում են, ի դեպ, «Արմենիա» հեռուստաընկերության եթերով հեռարձակված «Ուր է իմ տղամարդը» հեռուստասերիալի աշխատակիցներ ու դերասանական կազմի որոշ անդամներ:

Նշենք, որ դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ` այս գործով նիստերն անցկացվում են դռնփակ, քանի որ վերաբերում են մարդու անձնական կյանքին: Հերթական նիստը հետաձգվել էր վկաների՝ դատարան չներկայանալու պատճառով. վկաների թիվը հասնում է 17-ի: Դատարանում արդեն ցուցմունք է տվել ինչպես ամբաստանյալ Կարեն Արայանը, այնպես էլ Անժելա Սարգսյանը: Իսկ Արթուր Ղարիբյանի միջնորդությունը` Կարեն Արայանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ, դատարանը մերժել էր: Դատավորը սա պայմանավորել էր այն հանգամանքով, որ դատաքննության ընթացքում պետք է լսվեն կարևոր վկաներ, իսկ դրսում լինելով` Կարեն Արայանը կարող է ճնշում գործադրել նրանց վրա:

Հիշեցնենք, որ դերասանուհու նախկին ընկերը ձերբակալվել էր 2011 թվականի հոկտեմբերի 5-ին… Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով:

Հոկտեմբերի 7-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել էր կալանքի որոշումը: Դատական հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 4-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում