Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները 2030թ. ճարպակալման խնդրի առաջ կկանգնեն: Դրա պատճառը հանդիսանալու է սխալ սնվելը: Ճարպակալման հնարավոր հետևանքներ կդառնան սրտային հիվանդությունները: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի հատուկ ծրագրի զեկույցում:
§Քանի որ սննդի մեջ գնալով պակասում է հացահատիկային կուլտուրաների օգտագործումը և ավելանում մսային և կաթնայինների բաժինը` որոշ ոչ ինֆեկցիոն խրոնիկ հիվանդություններով հիվանդանալու վտանգը կաճի տարածաշրջանի միայն մի հատվածում: Բացի սխալ սնունդից, աղքատությունը, կենսակերպը և առողջապահական ծառայության մակարդակը ևս նպաստում են հիվանդությունների և մահացության աճին¦,- նշվում է զեկույցում:
Սակայն, սրա հետ մեկտեղ, երկրները կբախվեն նաև թերսնման խնդրի հետ: Ներկա դրությամբ սովից տառապում է տարածաշրջանի բնակչության 5%-ը: Հենց սովն է հանդիսանում լուրջ խնդիր Կովկասում և Կենտրոնական Ասիայում անհանգստությունների առաջացման համար: Զեկույցում նշվում է, որ մինչև 2030թ-ը սովից տառապողների քանակը Կովկասում և Կենտրոնական Ասիայում կնվազի 9-2%-ով, իսկ 2050թ-ին` մինչև 1%:
Միաժամանակ Կենտրոնական Ասիայի և Կովկասի գյուղական համայնքներում ջուրը անարդյունավետ են օգտագործում: Այս բացը լրացնելու համար անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել պետական քաղաքականության մեջ:









































