Համաձայն կանխատեսումների՝ մինչև 2050 թվականը աշխարհում սպասվում է սպառողների ֆինանսական հնարավորությունների անկում և հացահատիկի, մսամթերքի ու կաթնամթերքի սպառման նվազում:
SalamNews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ղեկավար Ժոզե Գրացիանո դա Սիլվան՝ Ադրբջանում 28-րդ տարածաշրջանային կոնֆերանսի բացման ժամանակ:
Դա Սիլվայի խոսքով՝ ներկայում աշխարհի բնակչության 26 տոկոսը կազմում են թերսնվողները, իսկ աղքատության մակարդակը կազմում է 30-70 տոկոս:Ներկայում աշխարհում սովի պատճառով 925 միլիոն մարդ է տառապում:
Դա Սիլվան նշել է, որ անհրաժեշտ է տեղական մակարդակով ստեղծել այնպիսի պայմաններր, որպեսզի մարդիկ բավականաչափ ռեսուրս ունենան սնունդ գնելու համար և հնարավորություն ունենա մթերք արտադրել իրենց ընտանիքների համար:
Աշխարհում սնունդ գնելու հնարավորությունը կարող է գլոբալ խնդիր դառնալ; Ներկայում աշխարհում շուրջ 1 միլիարդ մարդ զրկված է անհրաժեշտ միկրոտարրերից: Միևնույն ժամանակ շուրջ 1 միլիարդ մարդ տառապում է ճարապարակալումից,-նշել է դա Սիլվան:








































