Լոնդոնյան «Չելսի»-ի պաշտպան Գերի Քեյհիլը, ում ակումբը Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Չելսի» – «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպման ժամանակ հասավ հաջողության, իր կարծիքն է հայտնել դիմակայության ելքի վերաբերյալ:
«Սա հիանալի արդյունք է, սակայն մենք դեռ աշխատանքի կեսն ենք կատարել: Այս հանդիպման ժամանակ մենք համախմբված խաղացինք: Բոլոր ֆուտբոլիստներն իրենց բարձրության վրա էին: Մենք հասանք մեր նպատակին, սակայն դեռ կա պատասխան հանդիպում, և դիմակայության ելքը վճռված չէ», – The Sun հանդեսը մեջբերել է Քեյհիլի խոսքերը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Չելսի» – «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 1:0 հաշվով:






































